Հայաստան 

ԼՂՀ Ասկերանի և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում, Բուկ Բել Էրի քաղաքապետարանում նոյեմբերի 19-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան և Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջև, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը։ Այն նպատակ ունի ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում:

Ստորագրման արարողության ավարտին ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Մարսելում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Սամվել Լալայանը մասնակցել են Բուկ Բել Էրի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին:

Նույն շարքից