Հայաստան 

Կիպրոսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:


Նույն շարքից