Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Փաստորեն «քցեցին». Կրեմլն ԱՄՆ-ին «բռնացրել» է դավաճանության մեջ

 

ԱՄՆ-ը, որը վերջին տարիներին քրդերի ամենամոտ դաշնակիցն էր, «քցեց» նրանց: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Փաստորեն, դավաճանեցին: Հիմա նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանին և գրեթե ստիպել վերջիններիս պատերազմել թուրքերի դեմ»,-ասել է Պեսկովը:

 

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, եթե քրդական զինված խմբավորումները չնահանջեն, կարող են հայտնվել թուրքական բանակի հարվածի տակ: Այսպես Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, ով կասկած էր հայտնել քրդերի հեռանալու մասով, ինչը պարտադիր է Թուրքիայի հետ պայմանագրով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից