Բարի օր Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Բաբայանը նույնիսկ ոչ թե քաղբանտարկյալ է, այլ քաղպատանդ է. Նարեկ Մալյան

 

Արսեն Բաբայանը նույնիսկ ոչ թե քաղբանտարկյալ է, այլ քաղպատանդ է, որովհետև նրա ապօրինի ազատազրկումը նպատակ ունի որոշակի քաղաքական պրոցեսների նկատմամբ ճնշումներ իրականացնելու, այսինքն՝ նրա ապօրինի ազատազրկումը կապված չէ նրա քաղաքական գործունեության հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, թե այժմ տեսնում ենք, որ սկսվել է «սանիկների որսը» և իշխանությունը գործադրում է իր գործիքակազմի ամենաստորին գործիքները՝ քաղաքական նպատակին հասնելու համար։

 

Հիշեցնենք, որ դատարանն այս պահին քննում է Բաբայանի ձերբակալության հարցը, ինչպես նաև նրան կալանավորելու միջնորդությունը: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները մի շարք այլ քաղաքացիների հետ դատարանի մոտ են իրենց աջակցությունը հայտնելու Բաբայանին:

 

Մալյանի խոսքերով, իր համար այս ամենը նաև զավեշտալի է թվում, քանի որ ուժեղ իշխանությունը երբեք նման մակարդակի գործիքակազմով չէր մտնի պայքարի, պրոցեսի մեջ, որովհետև «կա մարդ, կգտնենք քրեական հոդված» ասույթն արդիական էր անցյալ դարի 30-ականներին․ «Մեզ թվում էր, որ դա ինչ-որ վայրենի ժամանակահատված է եղել, որը մեզ հետ երբևէ չի կարող առնչություն ունենալ, բայց այսօր մենք դրա ականատեսն ենք լինում։ Այսինքն, իշխանության համար ցանկացած մարդու նկատամամբ նույնիսկ հընթացս հորինել նրա մեղադրանքն արդեն դարձել է աշխատաոճ։ Սա շատ ցածր մակարդակի քաղաքական հետապնդում է, այնքան պարզ, թափանցիկ, որ որևէ ապացույցի ու պնդման կարիք չկա»։

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից