Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Թումանյան 33 հասցեում ապօրինի շինարարությո՞ւն են անում.Տեսանյութ

analitik.am

 

 

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Թումանյան 33 հասցեում քանդում էին շենքի տանիքը։ Analitik.am-ի նկարահանող խումբը փորձեց պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում և արդյոք կա թույլտվություն Երևանի քաղաքապետարանի կողմից։

Քանդման աշխատանքներով զբաղվող Գեղամ ներկայացած տղամարդը նշեց, որ քանդում են, որպեսզի վերանորոգեն շենքի տանիքը, ապա գոռգռաց լրագրողի վրա և ասաց, որ մեկ ժամ անց ցույց կտա թույլտվությունը։

Գեղամի նշած ժամին մեր նկարահանող խումբը նորից գնաց վերոնշյալ հասցեով, սակայն որևէ թույլտվություն այդպես էլ ցույց չտվեցին՝ նշելով, որ մեքենայի մեջ է և չգիտեն, թե երբ կլինի իրենց մոտ։

Գեղամ ներկայացած անձը զանգահարեց մեկ այլ անձի և հայտնեց, որ լրագրողները խանգարում են իրենց աշխատանքներին՝ հարցնելով, թե ինչ պետք է արվի, որպեսզի էլ լրագրողներ չգան։

 

Analitik.am-ի տեղեկություններով, Թումանյան 33 հասցեում գտնվող շենքի վերևի հարկի վրա կառուցում են ևս մեկ հարկ, ինչի թույլտվություն չկա։

 

 

 

 

 

Նույն շարքից