Իրավական 

Սառցախցիկում հայտնաբերվել են ուկրաինացիների դիեր

analitik.am

Լեհաստանում մրգերի համար նախատեսված սառցախցիկում հայտնաբերվել են Ուկրաինայի 2 քաղաքացիների դիեր:

Հայտնաբերված դիերի մասին ոստիկանություն է հայտնել պահեստի սեփականատերը: Հայտնի է, որ մահացած ուկրաինացիները 28 և 46 տարեկան էին, և ապրում էին այն թաղամասում, որտեղ դեպքը կատարվել է:

Իրավապահ մարմինները դեռ չեն պարզել, թե ինչ հանգամանքներում են ուկրաինացիները հայտնվել սառցախցիկում, որն իրենից ներկայացնում է վերահսկվող անաերոբային մթնոլորտ, և այնտեղ մուտք գործելը նշանակում է անդարձ վտանգել սեփական կյանքը:

Նույն շարքից