Իրավական 

Մարդասպան դասախոսի մայրը պատմել է որդու զոհը դարձած ուսանողուհու հետ նրանց վեճերի մասին

analitik.am

Պետերբուրգում ուսանողուհուն սպանած և անդամահատած դասախոս Օլեգ Սոկոլովի մայրը խոստովանել է, որ դեմ է եղել նրանց հարաբերություններին, քանի որ Անաստասիան չէր սիրում Սոկոլովի՝ նախկին ամուսնությունից ունեցած երեխաներին:

Նրա խոսքով Անաստասիան միշտ վիճում էր իր թոռներին խանդելու պատճառով, իսկ իր որդին գանգատվում էր՝ ասելով, թե չգիտի ինչպես վարվել:

ՄԻնչդեռ սպանված ուսանողուհու մայրն իր հերթին համաձայն չէ այն մտքին, թե սպանությունը խանդի հողի վրա է տեղի ունեցել: Նա պատմել է, որ սպանության օրն իր դուստրը աշխատել է արխիվների վրա, ինչի ճշմարտացիությունը հեշտ է ստուգել: «Իսկ երեկոյան նա ժամանել է այստեղ՝ Սանկտ-Պետերբուրգ: Ուստի որևէ ազդեցության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա:

Ավելի վաղ դասախոսի ծնողները հայտնել էին, որ իրենց որդուց միշտ մեծ գործեր էին ակնկալում:

Նույն շարքից