Իրավական Տեսանյութեր 

Գողությունից երկու օր անց ոստիկանները բռնել էին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

analitik.am

Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի մի բնակիչ, ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը անհայտ անձը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կոտրել է որպես պահեստարան ծառայող իր վագոն-տնակի դուռը և գողացել կենցաղային իրեր, մետաղական կոնստրուկցիաներ ու շինանյութ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հետաքննություն իրականացնող մարմինը գաղտնի հափշատակությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ:

Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումներից երկու օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարիշատ գյուղի 30-ամյա մի բնակիչ:

Նոյեմբերի 10-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից