Իրավական 

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում բազմաթիվ կրակոցներ են հնչել. վիրավորին հիվանդանոց են տարել

analitik.am

Այս պահին մեծ թվով իրավապահներ գործողություններ են իրականացնում Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ այնտեղ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս պահին Վաղարշապատ բժշկական կենտրոնում մոտ 30 տարեկան մի տղամարդու են վիրահատում, որը միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել։

Ամենայն հավանականությամբ բազմաթիվ կրակոցներ են հնչել, քանի որ դեպքի վայրում իրավապահները գտել են բազմաթիվ փամփուշտների հետքերով ավտոմեքենա, որը տուժած անձինն է։

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։

Նույն շարքից