Իրավական 

Գևորգ Աֆանդյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի բանկերի միության

analitik.am

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն էր տարածել՝ 2019 թ․ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել հօգուտ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության Բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, մտահոգությունների տեղիք է տալիս։

Բանկերի միությունը մի քանի կետ էր նշել, թե ինչու է մտահոգված դատարանի կողմից կայացրած վճռի մասով՝ հիմնականում որակումներ տալով գործարար Գևորգ Աֆանդյանին։

Analitik.am-ը Դատալեքս համակարգից տեղեկացավ, որ Գևորգ Աֆանդյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի բանկերի միության՝ պահանջելով 2.000.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության փոխհատուցում։

Նույն շարքից