Ուկրաինայի իրավապահները ձերբակալել են «Ուկրէքսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով երկրի ֆինանսական շուկայում իր աղբյուրին:
Ավելի վաղ տեղեկությունների էին տարածվել, որ անհայտ անձինք առևանգել են Գրիցենկոյին, երբ վերջինս զբոսնելիս է եղել երեխայի հետ:
Բանկի դիտորդական խորհրդի անդամ, նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Վիկտոր Ստրախովը հերքել էր առևանգման մասին տեղեկությունները՝ հորդորելով սպասել իրավապահների հայտարարություններին: