Իրավական 

Հետախուզվողները հայտնաբերվեցին սահմանային անցակետում

analitik.am

Նոյեմբերի 16-ին, ժամը 10.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 33-ամյա Վահան Ա.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 01.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 43-ամյա Մուշեղ Մ.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից