Իրավական 

Քոչարյանի փաստաբանն ասաց, որ Մակրոնից նամակ է ստացել երկրորդ նախագահի գործի մասին

analitik.am

Գաղտնիք չէ, որ ես այս ընթացքում Ֆրանսիայի և միջազգային որոշ մարմինների զեկուցում եմ իրավիճակի մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Սևակ Թորոսյանը՝ խոսելով Քոչարյանի գործի մասին:

Սևակ Թորոսյանը հայտնեց, որ վերջերս պաշտոնական նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ներկայացնելով ամբողջ ընթացքը և անելով առաջարկներ. «Մեկ ամիս չանցած նախագահ Մակրոնից նամակ ստացա: Նամակում ասվում է, որ վստահ լինենք՝ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Ռոբերտ Քոչայանի դատավարությանը: Հետաքրքիր է, որ նախագահն ինձ պատասխանելու պարտավորություն չուներ, սակայն արեց դա, ես պատասխանի չէի սպասում: Ամեն դեպքում նա գրավոր պատասխանեց՝ իմանալով, որ այն իմ գրասենյակի պատերի մեջ չի մնալու»:

Փաստաբանի խոսքերով, դրսում բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում Հայաստանում. «Ուղղակի այլ երկրները չեն ցանկանում հեղափոխություն անցած երկրներում հուսահատության պատճառ դառնալ: Այսինքն՝ ժամանակ են տալիս: Նույնիսկ թերթերը, երբ գրում են Քոչարյանի դատավարության մասին, ավելի լայն թեմայի մեջ են խոսում: Կարծում եմ, որ սպասում են: Նրանք չեն ցանկանում հուսահատության պատճառ դառնալ: Սակայն բոլորն են իմանում, որ Հայաստանում երկու տեսակի դատավարություն կա՝ պզդիկ, որտեղ ամեն ինչ լավանում է, և քաղաքական, որտեղ հեղափոխությունը կարող է ոտնակոխել օրենքը, սահմանադրությունը, մարդու իրավունքները»:

Նույն շարքից