Իրավական 

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքից հայտարարում է, որ ներողություն է խնդրում դատարաններն արգելափակելու կոչի համար. Քոչարյանի փաստաբանը մի քիչ երազեց

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը համաձայն է, որ Քոչարյանի գործով հայաստանյան ատյաններից որևէ բան սպասել պետք չէ, պետք է ակնակալիքներ ունենալ ՄԻԵԴ-ից:

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հիշեցրեց Քոչարյանի ցանկության մասին, ով չի ուզում, որ պատասխանները լինեն ՄԻԵԴ-ից, քանի որ դա Հայաստանի հեղինակությանն է վերաբերում. «Քանի դեռ դատավորների անկախություն չլինի, հույս կապել չի լինի: Երաշխիք չկա: Երազենք մի քիչ, երևակայենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղը Ֆեյսբուքից հայտարարում է, թե ներողություն է խնդրում դատարաններն արգելափակելու կոչի համար, Դավիթ Գրիգորյանի քրեական գործը սխալ է համարում և այլն: Երազենք՝ նա երաշխիք է տալիս, որ դատավորներն անկախ են: Եթե նման բան լինի, կարող ենք ակնկալել, որ անկախ դատավորություն կարող է լինել»:

Փաստաբանի խոսքերով, այսօր Հայաստանում դատավորների շրջանում վախ կա. «Ապտակ կարող է միայն դրսից գալ: Գիտեք, որ ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին: Պատասխանները սպասելու պրոցեսի մեջ ենք»:

Նույն շարքից