Իրավական 

Հարուստին նախանձելը վտանգավոր է. Քոչարյանի փաստաբանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի խոսքերով, իր բազմաթիվ կոլեգաները, Ֆրանսիայի թիվ մեկ պրոֆեսորներն ասում են, որ 300.1-ը որով մեղադրում են Քոչարյանին, անհասկանալի է, այն հիմք չի կարող դառնալ որևէ քրեական գործի և պատժի համար. «Չգիտեմ, թե ինչ են ասելու դատարանները, կամ դրանց հրահանգողները միջազգային կառույցներին:

Օրինակ Էրդողանը, երբ ՄԻԵԴ-ից ծանր որոշում է ստանում Թուրքիայի դեմ, հզոր լինելով, իր գաղափարներն ունենալով, հարուստ երկիր ունենալով, շատ չի ցնցվում:

Կարծես թե Հայաստանում Էրդողանի նկատմամբ նախանձություն կա: Թուրքիայի նման երկրները կարող են կարևորություն չտալ ՄԻԵԴ-ի որոշումներին, Հայաստանում կարծես թե կարծում են, որ կարող են այստեղ էլ կարևորություն չտալ: Բայց հարուստին նախանձելը վտանգավոր է, սրա հետևանքներն ինչ են լինելու, չեմ կարող ասել»:

Սևակ Թորոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի գործով չի փոխի իր միտքը քանի դեռ ժողովուրդն իր հետ է:

Փաստաբանը նաև հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության խնդիրը Նիկոլ Փաշինյանն է. «Ես տեսնում եմ, որ փոքր դատավարությունները նորմալ անցնում են: Մեկը թող բացատրի Նիկոլ Փաշինյանին, որ վրեժխնդրությունը դատավարության հետ կապ չունի: Այս խնդիրը պետք է լուծել»:

Նույն շարքից