Հասարակություն 

Dark Ravens մոտոակումբը #Տղա_եղեք խորագրով կրկին մոտոերթ է կազմակերպում

analitik.am

Dark Ravens մոտոակումբի նախագահ, հայտնի դերասան Գևորգ Գրիգորյանը հայտարարություն է տարածել՝ նոյեմբերի 20-ին Երևանում կայանալիք հերթական մեծ մոտոերթի վերաբերյալ։ #Տղա_եղեք երթը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։30-ին, Սախարովի հրապարակից։ Երթին կարող են միանալ բոլորը, այդ թվում և մեքենաներով։ Ակցիայի նպատակն է քարոզել իսկական հայ տղամարդու տեսակը։

«Իսկական հայ տղամարդու համար չի կարող միևնույն լինել, թե ինչ է կատարվում իր տանը», - ամփոփում է Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ սա դառնալու է շարժում և կրելու է շարունակական բնույթ։

Նույն շարքից