Իրավական 

Հաստատվել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը

analitik.am

Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովայի անհետացման լուրը, որը նոյեմբերի 17-ին առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել:

«Ներկա պահին պարզվում է 1990 թվականին ծնված աղջկա գտնվելու վայրը: Ոստիկանություն դիմել է նրա մայրը, այժմ որոնումներ են իրականացվում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրագրողը նոյեմբերի 17-ին դուրս է եկել տնից՝ եկեղեցի գնալու նպատակով, սակայն անհետացել է:

Նույն շարքից