Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում քննվում է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդությունը:

Քիչ առաջ Քոչարյանի փաստաբաններից Սևակ Թորոսյանը, առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ վերջինիս վարքագծի կապակցությամբ դատական սանկցիա կիրառելու հարցին կանդրադառնա նրա ներկայությամբ:

Նշենք, որ փաստաբանը հեռացավ այն պահին, երբ ելույթ էր ունենում տուժող կողմի ներկայացուցիչներից մեկը, ով, փաստաբանների խոսքերով, չէր խոսում խնդրի՝ բացարկի միջնորդության շուրջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից