Իրավական 

Հանցավոր աճպարարություն՝ Արթիկում

analitik.am

Նոյեմբերի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում պարեկող ոստիկաններին է դիմել 50-ամյա մի կին և հայտնել, որ Բաղրամյան փողոցում առևտուր կատարելիս երկու իրանցի իրենից գնել են 500 դրամ արժողությամբ կաղին և ցանկացել են վճարել 10 հազար դրամանոց թղթադրամով:

Նրանցից մեկն իր ձեռքից վերցնելով ընդհանուր թղթադրամները՝ որոշակի գումար պահել ու մնացածը վերադարձրել է:

Ըստ կնոջ հաղորդման՝ իրենից հափշտակել են 70 հազար դրամ:

Իրանցիների մոտ եղած գումարը վերցվել է՝ հետագա պարզաբանումների համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից