Իրավական 

Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով

analitik.am

Այսօր կառավարության նիստի ժամանակ գործադիրի հավանությանը ներկայացվեց Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումների և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի ընդունումն ուղղված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելուն: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Առաջարկվում է ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով:

Նախագծով սահմանվում է նաև այդ ձայնագրությունների իրականացման նպատակը, պահպանման ժամկետները և երրորդ անձան փախանցելու կարգը:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումները պետք է ամբողջությամբ կահավորված լինեն տեսաձայնագրող ու տեսագրող համակարգերով:

Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:

 

Նույն շարքից