Հայաստանից արտաքսված հնդիկ Սուհպրետ Սինգխ Դալիվալը ձերբակալվել է Դելիի օդանավակայանում:
«Բուդդա մականունով հայտնի գանգստերը «Դավինդեր Բամբիհա» ավազակային խմբի պարագլուխն է: Նա նաև մեղադրվում է Հալիստան արմատական շարժման հետ կապ ունենալու մեջ», - գրել է հնդկական «Times Now» հրատարակությունը:
«Hindustan Times»-ի տեղեկություններով Բուդդան հետախուզվել է 15 քրեական գործով, այդ թվում՝ սպանության և շորթման: Նա ձերբակալվել է Ինտերպոլի կողմից Հայաստանում 2019 թ. օգոստոս ամսին: