Բարի օր Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Լարիսա Մինասյանի պահվածքը հերթական անգամ փաստեց՝ Սորոսի հիմնադրամի գործունեությունը վտանգ է ՀՀ ազգային անվտանգության համար․ Տեսանյութ

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» քննարկման ժամանակ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք Սորոսի հիմնադրամի գործունեությունը վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար։

Հնչեցվեց հարց այն մասին, որ երկար տարիներ «Բաց հասարակության հիմնադրամ»-ը քարոզել է խաղաղասիրություն, և սա այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում, իսկ  հարևան Ադրբեջանն ամենևին խաղաղասեր չէ՝ ավելին, գերագրեսիվ է։ Հիմնադրամն ամեն ինչ անում է, որպեսզի կանայք իրենց երեխաներին չցանկանան ուղարկել բանակ։ Այս մասին ասել էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Մի՞թե հիմնադրամի  այս գործելաոճը  սպառնալիք չէ Հայաստանի ազգային անվտանգության համար։

Լարիսա Մինասյանն անպատասխան թողեց հարցը, իսկ քննարկման ավարտից հետո էլ  հայտարարեց, որ Վանեցյանը ստեր է տարածում, ինքն էլ չի պատասխանում լրագրողի հարցին, քանի որ չի համարում վերջինիս լրագրող։

 

 

 

  •  
  •  
  •  
  • 11
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    13
    Shares

Նույն շարքից