Հասարակություն 

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, բայց... Դավիթ Խաժակյանը քիչ անց ՀՔԾ-ի մոտ նոր փաստաթուղթ է հրապարակելու

analitik.am

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր էջում գրում է, որ այսօր 15:00 լինելու է ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնի այն քննող մարմնին:

«Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»,-գրում է նա:

Նույն շարքից