Առողջապահություն Տեսանյութեր 

Թորոսյանն ասաց, թե ինչու են որոշել փակել ծննդատները և ինչու են ընտրել հենց 150 թիվը

analitik.am

Այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Առողջապահությունը նախարար Արսեն Թորոյանը խոսեց այն ծննդատների մասին, որոնց մասին այս օրերին խոսվում է: Նա խոսեց նաև այն ծննդատների մասին, որոնք ունեին ծննդօգնության ծառայություններ, սակայն պրակտիկորեն չէին գործում: Խոսքը վերաբերում է Գառնիի, Ջերմուկի և Արագածի ծննդատներին. «Դրանք տարվա մեջ 1-2 ծնունդ էին ընդունում, ինչը պարտավոր է անել նաև ցանկացած բուժհաստատություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Առանձին դեպքում նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաներում պետք է ծնունդ ընդունել»:

Մյուս ծննդատներն են Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոններն ու Նաիրի ԲԿ-ն: Սրանք փաստացի հիվանդանոցներ չեն, գյուղական ամբուլատորիաներ են, որոնք վերանվանվել են առողջության կենտրոնների: Երբ նայում ենք այս հաստատությունների թվերը, միայն երեք տեղում փոքր աաճ ունենք: Խոսքը վերաբերում է Ծաղկահովիտին, որտեղ ծնունդները 48-ից դարձել են 63, Քաջարանում՝ 42-46, Նաիրի՝ 119-136»:

Թե ինչու են որոշել, որ 150-ից պակաս ծնունդ ունեցող կենտրոնները պետք է փակվեն, Թորոսյանն ասաց, որ նախ քննարկվել է 300-ի տարբերակը, սակայն շեմն իջեցրել են 150-ի, այն հաշվարկով, որ գոնե 2 օրը մեկ-մեկ երեխա ծնվի:

Թորոսյանի խոսքերով, եթե ուզում ենք նորածնային ու մայրական մահացության դեմ պայքարենք, պետք է վարվի այն քաղաքականությունը, որը հիմա վարվում է:

Նույն շարքից