Բարի օր Հասարակություն 

Թորոսյանն ունի՞ առողջապահության արդիականացման ծրագիր, թե՞ Հայաստանում ՏԱՏՄԵՐԵՐԻ ինստիտուտը նորից կզարգանա. Նարինե Կիրակոսյան

analitik.am

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ՖԲ էջում գրում է․

«Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեյի տվյալների ծնելիության ցուցանիշները տարի առ տարի նվազում են։ Ըստ պաշտոնեկան տվյալների Հայաստանում ծնելիության ցուցանիշները 1940 թվականից հստակեցնում են նաև մահացության տոկոսը։ Օրինակ 1940 թվականին Սովետական Հայաստանում ծնվել է 55 177 երեխա։ Նրանցից 18496 մահացել են։ Այդ տարի մահացության ցուցանիշը ամենա բարձրն է եղել - 119.1 պրոմիլե (սա 1000 ծնվածի հաշվով մանկական մահացության չափի եզրույթն է)։ Բայց նաև, այդ տարի բնական հավելաճի ցուցանիշն էլ է եղել բարձր․ 27.4 հազար բնակչի հաշվով։

Այս վիճակագրությունը մինչև 2003 թիվ է մանրամասն ներկայացված։ Եվ ըստ այն տարիների ամենա մեծ ցուցանիշը գրանցվել է 1986 թվականին, երբ ծնվել է 81192 երեխա։ Այդ տարի նվազել է նաև մանկական մահացության ցուցանիշը, կազմելով 23.6 պրոմիլե։
1986 թ-ից հետո մենք տարի առ տարի ծնելիության նվազում ենք գրանցում։ Եվ միայն 2002 թվականին այդ բացասական միտումը կանգնում է և նույնիսկ մի փոքր աճ է գրանցում դրան հաջորդող տարին։ Եթե 2002 ին ծնվում է 32229 երեխա, ապա 2003 թ․ արդեն 35793 ծնունդ է գրանցվում։ 2007 թվականին մենք ունեցել ենք արդեն շատ ավելի լավ ցուցանիշ։ Այդ տարի ծնվել է, ինչպես ներկայացվում է 3 նկարում - 40105 երեխա։ 2012 թվականին էլ ենք ունեցել այսպես ասած բեյբի բում՝ 42 480 նորածին։ 2014 թ ծնվել է 43 031‬ երեխա, իսկ այ դրանից հետո նորից ծնելիության անկում ենք սկսել գրանցել։ Օրինակ, արդեն 2018 թ ծնվել է 36 574‬ երեխա։ Հիշեցնեմ, որ ըստ պաշտոնական տվյալների նվազել է նաև ընդհանուր բնակչության թիվը։ Եվ մենք չունենք նոր տվյալներ, որոնք կփաստեն, թե իսկապես ծնելիությունը խթանվել է, բնակչությունն էլ ավելացել։

Ես այս մեջբերումները գրում եմ, որ մեր առողջապահության նախարարը ինձ և շատ շատերին բացատրի, կամ պատասխանի մեկ հարցին․ պետությունը ունի՞ կոնկրետ տարիների համար մշակված ծրագիր, ըստ որի մենք կունենանք բնակչության փաստացի աճ։ Ինձ իսկապես բավարար չի այն բոլոր պատճառաբանումները, որոնք այսօր հնչեցին Արսեն Թորոսյանի ասուլիսին։ Որովհետև եթե մենք արդեն ունենք ծննդատան շենք-շինություն, ապա ինչո՞ւ այն բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի չվերածել։ Այդ հիվանդանոցը նաև ծննդօգնություն պետք է ցուցաբերի։ Անշուշտ։ Միթե դրանց այսպես ասած օդը կտրելը, այսինք ֆինանսավորումը փակելը պետական ստրատեգիա՞ է։ Չէ որ այդ շենքերը ուղղակի կդատարկվեն ու կվաճառվեն մաս-մաս, մասնագետներն էլ կցրվեն, գուցե արտագաղթեն։ Իսկ մասնագետ պատրաստելն այդքան էլ հեշտ չէ։ Ոչ մեկ այդ եղած Եղվարդի, Մարալիկի, չգիտեմ էլ որ նման ծննդատները չի վերցնի իր վրա, չի ֆինանսավորի։ Դրանք չեն կարող վճարովի դառնալ։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է դառնան, եթե ծննդօգնությունը մեր երկրում անվճար է։ Ես իսկապես չեմ հասկանում ինչո՞ւ չեր կարելի քննարկել այս հարցերը, նոր մարդկանց փաստի առաջ կանգնացնել։ Համենայն դեպս կոնկրետ ինձ միայն մեկ հարց է այս մասով հետաքրքրում․ ունի՞ Թորոսյանը առողջապահության ոլորտի, ծննդօգնության մասնաբաժնով արդիականցման ծրագիր, թե ո՞չ։

Համենայն դեպս երևի տատմերերի ինստիտուտը նորից վեր հանենք»։

Նույն շարքից