Հասարակություն 

Արթուր Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:

Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից