Հասարակություն 

Իտալիայում մեկնարկել է 1 եվրոյով տների վաճառքը

analitik.am

Իտալական Բիզաչա կոմունայում մեկնարկել է 1 եվրոյով 90 պատմական շինությունների վաճառքը: Այսկերպ, տեղի իշխանությունները որոշել են խրախուսել մարդկանց՝ փորձելով փրկել «մահացող» համայնքները: Այս մասին հայտնում է CNN travel-ը:

Նշվում է, որ տների մի մասը շատ մոտ են իրար, նույնիսկ կան տներ, որոնք մեկ մուտք ունեն, ուստի գնորդներից կպահանջվի միայն վերանորոգել դրանք։

Քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանչեսկո Տարտալյան պնդել է, որ նոր սեփականատերերը որևէ խնդիր չեն ունենա տների նախկին սեփականատերերի հետ․ Կոմունայի բնակիչները շատ ընկերասեր են․ «Այստեղ նորեկներին երես են տալիս և հոգ տանում նրանց մասին: Մենք ուզում ենք, որ այս վայրը կրկին փայլի»,-ասել է պաշտոնյան:

Նույն շարքից