Հասարակություն 

Վոլոչկովան ամուսնանում է․ Երբ է տեղի ունենալու հարսանիքը և ով է փեսացուն

analitik.am

Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է սեփական հարսանիքի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։

«Հարսանիքի օրը դեռևս չենք ընտրել, սակայն դա կլինի սիմվոլիկ ինչ-որ թիվ։ Հավանաբար այն տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 20-ին»,-իր ծննդյան 44-ամյակի ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 20-ին, հայտարարել է Վոլոչկովան։

Նա չի բացահայտել ապագա ամուսնու անունը․ «Նա գեղեցիկ է, հաղթանդամ և երբեք ամուսնացած չի եղել: Մինչ այդ, ես նրան ցույց չեմ տա ձեզ: Թող դա մնա իմ գաղտնիքը: Երջանկությունը սիրում է լռություն»,-ասել է նա:

Նույն շարքից