Հասարակություն 

Ոչ ոք չգիտի, թե դեռ որքան կմնա Ազգային ժողովում. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Ես կլինեմ կարճ, բայց ոչ բարի: Խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

«Տիկին Զոհրաբյան, Դուք ասում եք, թե ցավում եք, որ ստիպված եք դեռ 4 տարի այս մթնոլորտում աշխատել: Ես ևս ցավում եմ, որ ստիպված եմ լինելու 4 տարի աշխատել պատգամավորների հետ, ովքեր տառապում են հոգեբանական լուրջ բարդույթներով, որոնք կարող են թույլ տալ իրենց հայհոյել ԱԺ դահլիճում»,-ասաց Պողոսյանը:

«Բայց Աստծուց առաջ չընկնենք, որևէ մեկը չգիտի, թե ճակատագիրն ինչ դաժան կատակներ կարող է անել, և որքան ժամանակ կմնա ԱԺ-ում: Կային էլի մարդիկ, ովքեր կարծում էին, որ այստեղ կլինեն հավերժ, չմոռանանք, թե որտեղ են նրանք հիմա»,-ասաց իմքայլական պատգամավորը:

 

Նույն շարքից