Տեսանյութեր Քաղաքականություն 

Ասում է՝ բա որ անասունս ընկնի ձորն ու սատկի ինչ անեմ, ինչ պետք է անես, պիտի թափես․ Իմ քայլի պատգամավորը՝ սպանդանոցների դեմ բողոքողների մասին

analitik.am

Կառավարությունն ասում է՝ այլևս գումի և նմանատիպ այլ շուկաներում տավարի մսի անվան տակ չի վաճառվելու սատկած անասունի միս, տավարի մսի անվան տակ չի վաճառվելու ձիու, էշի, գոմեշի և այլ կենդանիների միս։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ խոսելով վերջին օրերին մսավաճառների կողմից սպանդանոցների վերաբերյալ կառավարության որոշման դեմ բողոքի մասին։

Պատգամավորը նշել է, որ լսելով բողոքող մարդկանց, ցնցվել է․ «Բողոքողներից մեկն ասում է՝ բա որ անասունս ընկնի ձորն ու սատկի ինչ անեմ, ինչ պետք է անես, հո չե՞ս տանելու գումի շուկայում վաճառես, պիտի թափես»։

«Կառվարությունն ասում է, որ մեր քաղաքացիները՝ մեր երեխաները, մեր մայրերը, քույրերը, երեխաները, մենք, ՀՀ 3 միլիոն քաղաքացիներ ոչ թե ուտելու ենք անհայտ ծագման, երբեմն՝ հիվանդ անասունի միս, այլ անասունի միս, որի մորթի ժամանակ պահպանվել է մորթի, հիգիենայի, առողջապահական և գիտական այլ հիմնավորված պահանջներ»։

Պապոյանի խոսքերով, այսօր շատ սահմանափակ թվով որոշ մարդիկ մորթն անում են այնպես, ինչպես արել են սրանից 100 տարի առաջ, սրանից 1000 տարի առաջ, միգուցե սրանից 10 000 տարի առաջ, այն է՝ ծառի տակ, հողի վրա՝ չպահպանելով սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ, իսկ մորթն անելուց հետո անասունի միսը տեղափոխում են մի մեքենայով, որով մեկ օր առաջ տեղափոխել են ցանկացած իր․ «Սիրելի քաղաքացիներ, մենք հասկանում ենք, որ այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ մի փոքր անհարմարություն է առաջացնելու, բայց մենք հասկանում ենք նաև, որ այս որոշումով պաշտպանում ենք Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների շահերը, Հայաստանի հարյուր հազարավոր երեխաների առողջ ապրելու իրավունքը և առողջապահական տեսանկյունից ապահով մթերք ուտելու իրավունքը։ Ժամանակն է բոլորս հասկանանք, որ հանրային շահը գերակա է մեզանից յուրաքանչյուրի անհատական շահի համեմատ»։

Նույն շարքից