Հասարակություն 

ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են․ Ռոբերտ Մելքոնյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատություն - իրավափիլիսոփայական տեսություն, որը նախատեսում է արդարություն և անաչառություն։ Ինչպես փիլիսոփայության վրա հիմնված մյուս տեսությունները, արդարադատությունը ևս ունի հասկացությունների ամբողջություն, որոնցով էլ այս առարկան նկարագրում է օբյեկտիվ իրականությունը։ Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, որն իր խոhափիլիսոփայական ընկալումներով տարբեր մշակույթներում ունի տարբեր նշանակություն։

ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են, որով կարելի սպառնալ և ուժի միջոցով, ուժ կիրառելով հաստատել արդարադատություն:

Թաթիկներ կտրել, հատիկ-հատիկ պառկացնել ասֆալտին, ծեփել պատերին, սպառնալ, վախացնել, անընդհատ նստացնել տեղները, սպառնալ հարկայինով, ուժային կառույցներով, իրավապահներով, դատական հայցերով...

Հիմա նաև հեղափոխության պաշտպանության հայկական կորպուսով՝ ա լյա իրանական...

#սորոսի_արդարադատություն
#սորոսի_զորքագետ
#ոստիկանությամբ_սպառնացող_սորոսաքայլական»:

Նույն շարքից