Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազը

analitik.am

Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկային առաջարկվել է ստանձնել Հյուսիսային Կովկասի Դաշնային շրջանի նախագահի ներկայացուցչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Հայտնի է, որ նշանակման վերաբերյալ պաշտոնական հրամանագիրը դեռ չի ստորագրվել:

Առաջարկն արվել է Չայկայի և ՀԿԴ-ի ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, նա ակնկալում է, որ ապագա ներկայացուցիչը կզբաղվի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով, որոնք կարևոր են մնում Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում։

Ի պատասխան՝ Չայկան նախագահին հավաստիացրել է, որ ներկայացված բոլոր առաջադրանքները կիրականացվեն, և շեշտել է, որ ինքն արդեն ունի որոշակի ծրագրեր․ «Կարծում եմ, որ Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի տարածքում կիրականացվեն բոլոր ազգային նախագծերը: Համոզված եմ, որ մենք կբարձրացնենք քաղաքացիների կենսամակարդակը»,-ավելացրել է նա։

Պուտինը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ շարունակականություն է ակնկալում բաժնի աշխատանքներում:

Նույն շարքից