Հասարակություն 

Ֆենոմենալ նախագահ․ Մաքգրեգորը դիմել է Թրամփին

analitik.am

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը գրառում է արել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Համապատասխան գրառումը Մաքգրեգորն արել է Թվիթերյան իր էջում։

«Ֆենոմենալ նախագահ: Երկրի պատմության մեջ լավագույններից մեկը: Նա կանգնում է իրենց հսկա նախնիների ուսերին: Դա հեշտ գործ չէ: Հատկապես ժամկետի հենց սկզբում»,-գրել է 31-ամյա մարզիկը՝ դիմելով Ամերիկայի նախագահին:

Նա նաև շնորհավորել է Թրամփին Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ, որը Միացյալ Նահանգներում նշվել է հունվարի 20-ին:

Նույն շարքից