Հասարակություն Տեսանյութեր 

Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Գեորգի Կուտոյանի հուղարկավորության օրը /տեսանյութ/

analitik.am

Կոնստանտին Տեր-Նակալյանն իր էջում գրում է.

«Կիրակի օրը Կուտոյանի հուղարկավորությունն էր։ Հուղարկավորությանը ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գորցիչներ։ Անգամ թավշյա իշխանություններից մարդ կար՝ ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույ դեպքում զբաղված էին դիակապտությամբ։

Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել են, որ վարչապետի «ցավակցությունը» տրամադրվել է այն լրատվամիջոցներին, որոնք դիմել են այդ հարցով։

Լավ, ռացիոնալ մարդը կհարցնի՝ բա ինչո՞վ էր զբաղված ճաճանչափայլը։ Գուցե ինչ-որ անհետաձգելի գործ ուներ, անասելի ծանրաբեռնվածության մեջ էր՝ րոպե անգամ չուներ իր ուշադրությանն արժանացնելու եղելությանը։

Ո՛չ, սիրելի՛ հարգելիներ, բիչոկների ու բլինչիկների հարցերի գիտակը ուղղակի ինչ-որ ակումբում էր կնոջ հետ, լավ ժամանակ էին անցկացնում, գինովցած մարդկանց հետ էին նկարվում։ Թերևս՝ իր խոսքերին ու առաջնահերթություններին հավատարիմ մեր Դուչեն զուգարանների ինսպեկցիա էր անում, չէ՞ որ դա անասելի ավելի կարևոր էր, թե չէ ԱԱԾ պե՜տ, պետական մտածողությո՜ւն, արարողակա՜րգ․․․

Հ․Գ․ Ճիշտ է ասում Միքայել Մինասյանը՝ սրանք մարդ չեն»։

Նույն շարքից