ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ: Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի հետ զրույցը բացահայտվել է The Washington Post-ի լրագրողներ Ֆիլիպ Ռակերի և Քերոլ Լեոննիգի «Շատ կայուն հանճար» գրքում:
«Դե, Չինաստանը ձեր սահմանների մոտ չէ»,-իբր ասել է ԱՄՆ նախագահը 2017 թվականի հոկտեմբերին Մոդիի հետ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ դրան ի պատասխան ՝ Մոդիի «աչքերը զարմանքից դուրս են եկել»:
Գրքում նշվում է նաև, որ այդ արտահայտությունից հետո այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փորձել է մեղմել իրավիճակը: Նա, ձեռքը բարձրացնելով ճակատին, հնդկական պատվիրակությանը փորձել է հասկացնել, որ չպետք է արձագանքեն Թրամփի աշխարհագրական անտեղյակությանը, քանի որ դա կարող է վիրավորել նրան: Միևնույն ժամանակ, Մոդին հասկացնել է տվել, թե «հասկանում է, որ դա խենթ հայտարարություն է»: