Հասարակություն 

Հայտնի է, թե ով է 400 հազար եվրոյով գնել Պուտինի դիմանկարը

analitik.am

Հայտնի է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարի համար 400 հազար եվրո վճարած ռուսաստանցու ինքնությունը։ Պարզվել է, որ նա Սանկտ Պետերբուրգում գործող Արվեստի միջազգային ակադեմիայի սեփականատեր, գործարար Կյուրի Ուսմանովն է: Այս մասին հայտնում է Լենտան։

Նկարն Ուսմանովը կցուցադրի հունվարի 31-ին՝ Արվեստի միջազգային ակադեմիայի բացման արարողության ժամանակ: Նոր պատկերասրահը կհամակարգի կտավի հեղինակը՝ ամերիկացի հայտնի նկարիչ Դեյվիդ Դատունան:

Նկարի գնման մասին, որի արժեքը կազմել է 400 հազար եվրո, հայտնի է դարձել 2018 թվականի հուլիսին:

Նույն շարքից