Հասարակություն 

Որ լուսանկարի համար են սպառնացել պապարացիներին դատի տալ արքայազն Հարրին և նրա կինը

analitik.am

Արքայազն Հարրին և նրա կինը՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, սպառնացել են դատի տալ իրենց հետապնդող պապարացիներին: Կանադայում նոր կյանք սկսել ցանկացող զույգը այսպիսի հայտարարություն է արել իր փաստաբանների միջոցով:

Արքայազն Հարրիի և նրա կնոջ կողմից նման հայտարարություն անելու պատճառը եղել է Կանադայում՝ Վանկուվերի հասարակական պուրակում արված լուսանկարը, որում Հարրին իր 8 ամսական երեխայի և 2 շների հետ է: Ըստ փաստաբանների՝ լուսանկարն արվել է առանց թույլտվության:

Նույն շարքից