Հասարակություն Պատահարներ 

Էրեբունի փողոցում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

analitik.am

Հունվարի 21-ին, ժամը 20:48-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցում՝ «Եդեմ» սգո սրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/22 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել՝ 21:14-ին:

Ամբողջությամբ այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից