Միջազգային Քաղաքականություն 

Միշուստինը՝ նոր կառավարության հիմնական խնդրի մասին

ՌԴ նորանշանակ վարչապետ Միախաիլ Միշուստինը նշել է նոր կառավարության հիմնական խնդիրը: Ըստ Միշուստինի՝ դա տնտեսական աճն է:

«Անկասկած, մենք պետք է հասնենք տնտեսական աճի, առանց որի ոչ մի արդյունք հնարավոր չէ ունենալ, հատկապես՝ սոցիալական ոլորտում», - հայտարարել է վարչապետը նոր կառավարության առաջին նիստի ժամանակ:

Ըստ Միշուստինի՝ տնտեսական աճ ունենալու համար շատ կարևոր են ազգային ծրագրերի իրականացումը, որը մինչև այսօր ընթացել է շատ դանդաղ: Վարչապետը նշել է նաև, որ այս հարցում մեծ դեր կունենա հատկապես Ֆինանսների նախարարությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից