Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ կաթսայատանը. տուժածներ չկան

analitik.am

Հունվարի 21-ին, ժամը 20:53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կաթսայատան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:40-ին:

Մասնակի այրվել է կաթսայատան կախովի առաստաղը (մոտ 5 քմ):

Նույն շարքից