Հասարակություն 

Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը

analitik.am

Հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և այն սպասարկում է «Վարդաշեն«» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից