Հասարակություն 

Փրկարարները շանը դուրս են բերել վերելակի հորանից

analitik.am

Հունվարի 21-ին, ժամը 20:07-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 29/1 շենքի վերելակի հորանում շան ձագ է արգելափակվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շանը դուրս են բերել հորանից:

Նույն շարքից