Միջազգային Քաղաքականություն 

Ինչպիսին է եղել Միշուստինը դպրոցական տարիներին /Լուսանկար/

analitik.am

Մոսկվայի Լոբնյա քաղաքում գտնվող թիվ 7 դպրոցի տնօրեն Մարինա Չերկասովան, որտեղ սովորել է Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պատմել է քաղաքական գործչի դպրոցական տարիների մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիից:

Դպրոցական տարիներին Միշուստինը եղել է «Կոմսոմոլ» կազմակերպության քարտուղարը: Չերկասովայի խոսքերով ապագա քաղաքական գործիչը շատ լավ է սովորել դպրոցում, եղել է ակտիվ, նաև գրել է բանաստեղծություններ․ «Նրա մասին ամեն ինչ միայն դրականը: Բոլորի հետ եղել է շատ լավ հարաբերությունների մեջ։ Ես շատ հաճախ լսում էի, թե ինչպես են ուսուցիչները հիշում նրան»,-ասել է Չերկասովան։

Նույն շարքից