Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իմ երակներում հոսում է հայկական արյուն. Լավրովը վերանշանակվել է ՌԴ ԱԳ նախարար

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունում իրենց տեղը պահպանել են նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նշենք, որ Լավրովը ռուսական արտաքին քաղաքականության ոլորտը ղեկավարում է արդեն 16 տարի՝ 2004 թվականից:

Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարդի 21-ին: 2005 թվականին Երևանի Սլավոնական համալսարանում նա խոսել է իր արմատների մասին՝ հայտնելով, որ դրանք սերում են Թբիլիսիից. «Իմ հայրը Թբիլիսիից է, իմ երակներում հոսում է հայկական արյուն: Այդ արյունը երբեք ինձ չի խանգարել»:

Լավրովը սիրում է երգել, գրում է բանաստեղծություններ, սիրում է ֆուտբոլ և հանդիսանում է «Սպարտակի» երկրպագու:

 

Նույն շարքից