Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ականների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներով. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է:

Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգամավորների վարքագիծը և «պատժեն»:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Լիլիթ Մակունցը, և երեկվա միջադեպը, փաստորեն, արագացրեց հանձնաժողովի ստեղծման պահանջը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից