Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը մանրամասն կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին /տեսանյութ/

ԱԱԾ տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցերին և սպանդանոցների հետ կապված հարցերին ես կանդրադառնամ այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ պատգամավորներն այդ թեմաներով հարցեր կհնչեցնեն:

Փաշինյանը նշեց, որ հարցերին մանրամասն կանդրադառնա:

Վարչապետի այսօրվա ուղիղ եթերը նվիրված էր Ամանորյա պետական ծախսերին: Նրա խոսքերով, այդ հարցին այդ ֆորմատով անդրադարձավ, քանի որ այն ունի բացառիկ հայեցակարգային նշանակություն. «Ես ուզում եմ, որ քաղաքացիները հասկանան մեր գործողությունների տրամաբանությունը և տեսնեն դրա կոնկրետ արդյունքները»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից