Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Դևին սպանողը դև է դառնում. Ըստ Գորգիսյանի, Իմ քայլի պատգամավորները մսխում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեսուրսը

analitik.am

Դուք մեզ թույլ չեք տալիս կարոտել նախկիններին: Խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին, ով ավելի վաղ Էդմոն Մարուքյանին հորդորել էր գնալ ու սուրճ խմել նախկին խորհրդարանի գործընկերների հետ, եթե կարոտում է նրանց:

«Դուք ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում եք, որ հնին վերադարձ չի լինելու: Սակայն հնին վերադարձը չի նշանակում, որ հները գալու են նստեն այստեղ: Հնին վերադարձը լինում է նաև այն ժամանակ, երբ դուք սկսում եք ձեզ պահել այնպես, ինչպես՝ նախկինները: Հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև»,-ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ քաղաքացիներից քվե են ստացել դա թույլ չտալու համար, ինչով և զբաղվում են:

Գորգիսյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներին խորհրդարան տարել է ժողովուրդը, սակայն, ցավոք, Իմ քայլի պատգամավորները մսխում են իրենց ԱԺ տարած մի մարդու քաղաքական ռեսուրսը:

Նույն շարքից