Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի են Ռուսաստանի բոլոր փոխվարչապետերի անունները

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել երկրի փոխվարչապետերի նշանակման վերաբերյալ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Կրեմլի կայքից։

Միխայիլ Միշուստինի նոր կառավարության առաջին փոխվարչապետը կլինի նախագահի նախկին օգնական Անդրեյ Բելոուսովը:

Կառավարության ղեկավարի տեղակալներ են նշանակվել Դաշնային հարկային ծառայության ղեկավարի երկու տեղակալները՝ Դմիտրի Գրիչենկոն և Ալեքսեյ Օվերչուկը, «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չեռնիշենկոն և քաղաքապետի տեղակալ Մարատ Խուսնուլին:

Փոխվարչապետեր Տատյանա Գոլիկովան, Յուրի Բորիսովը և Յուրի Տրուտնևը պահպանել են իրենց պաշտոնները:

Նույն շարքից