Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայկ Մարությանը լալահառաչ դեմքով Իմ քայլի պատգամավորներին խնդրել է՝ տղերք և աղջիկներ, պռոբլեմներ եմ ունենալու. Մարուքյանը ենթադրում է

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, Իմ քայլը խմբակցությունը տապալեց ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի հաստատումը, չնայած այն բանին, որ ԱԺ նախագահի հայտարարությամբ այն արդեն իրավունքի ուժով ձևավորված էր:

Լրագրողների հետ հանդիպմանը ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին, թե ինչու մեծամասնությունը գնաց դրան, ենթադրեց՝ Հայկ Մարությանի խնդրանքով. «Ասել է՝ տղերք և աղջիկներ, որ էս հանձնաժողովը ստեղծվեց, պռոբլեմներ եմ ունենալու, աջակցեք, մի թիմ չենք, բա՞: Նա դա արել է լալահառաչ դեմքով: Իշխանությունն էլ ասել է, որ նա պրոբլեմ չունի: Հետո որոշել են, թե ինչպես տապալեն:

Այսպիսով, կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բոլոր կասկածները խորհրդանական մեծամասնությունն ու Երևանի ավագանին միասին արմատավորեցին: Նախկին իշխանության օլիգարխների նվիրատվությունները՝ ընդդեմ տարատեսակ ծառայությունների ու արտոնությունների, նրանց համար վտանգ է ներկայացնում, դրա համար հանձնաժողովի ստեղծումը տապալեցին»:

Մարուքյանը չի կարծում, թե ուղղակի հավես չունեն:

Նույն շարքից