Հասարակություն 

Էրդողանի դիտողությունից հետո թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» գրառումը կփոխվի

analitik.am

Արտահանման նպատակով Թուրքիայում արտադված ապրանքների վրա արվող «Made in Turkey» անգլերեն գրությունը կփոխարինվի «Made in Türkiye» գրությամբ: Այսինքն Թուրքիա պետության անվանումը կնշվի ոչ թե անգլերեն ձևով (Turkey), այլ՝ թուրքերեն ինքնանվանումով (Türkiye):

Այդ նախաձեռնությունը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական արտադրության ավտոմեքենայի ներկայացման ժամանակ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, էկրանին տեսնելով «Made in Turkey» գրությունը, դիտողություն արեց կազմակերպիչներին՝ ասելով, որ լավ կլինի այդ գրության փոխարեն լինի «Made in Türkiye»:

Էրդողանի այդ նկատողությունից հետո կազմակերպիչներն անմիջապես փոխեցին մակնշող գրությունը:

Կարճ ժամանակ անց Թուրքիայի արտահանողների խորհուրդն իսկույն սկսեց օրենքի նախագիծ մշակել, որով նախատեսվում է արտահանվող բոլոր ապրանքներն արտաքին շուկա ուղարկել «Made in Türkiye» գրությամբ:

Նշվում է, որ օրինագիծն արդեն ներկայացվել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանին, որն էլ այն կներկայացնի խորհրդարանի քննարկմանը:

Ermenihaber

Նույն շարքից